«Վերջին տարիներին մեկ միլիոնից ավելի աբորտ է արվել։ Եկեղեցին չխոսի՞ սրա մասին, ասի՝ քաղաքակա՞ն է։ Եկեղեցին չխոսի՞ արտագաղթի մասին։ Եթե մեկը եկել է իշխանության, ում ապիկարության պատճառով մենք մեր Հայրենիքից անընդհատ կտորներ ենք զիջում, ու չգիտենք՝ վերջը որն է, եկեղեցին չխոսի՞»,- տարակուսեց հոգևորականը։
«Իրենց ուզածը Հայ եկեղեցին է՝ առանց հոգևորականության ուժի։ Հայ եկեղեցին փորձում են զրկել իր նվիրապետությունից։ Ասում են՝ մի քանի հոգու՝ մի քանի հոգևորականների դեմ է, սակայն այդպես չէ։ Հայ հոգևոր միջին դասն առավել պահանջատեր է»,- ասաց Հայր Ռուբենն ու որպես օրինակ՝ բերեց Նիժնի Նովգորոդի թեմի քահանա Հայր Սեբեոսին, ով ուղղակի հրաժարվել էր կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր՝ պիտի հանդես գար ՔՊ-ական հայհոյախոս պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Հայաստանի այս իշխանությունը մի շատ վտանգավոր գործընթաց է սկսում՝ սորտավորում է մարդկանց և հոգևորականներին համարում երկրորդ սորտի մարդիկ, ասում՝ ձեր զգեստը հանեք, դրանից հետո նոր իրավունք կունենաք մասնակցել պետության գործերին։