Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին այսօր անդրանիկ նիստում համայնքապետ ընտրեց։ Առաջադրվեց երեք թեկնածու՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքից՝ Սևակ Մուսաթյանը, «Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքից՝ Հայկ Առաքելյանը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայն հավաքեցին Հայկ Առաքելյանը և Արմեն Հակոբջանյանը։
Այսօր Սիսիանի համայնքապետարանում ավագանու արտահերթ նիստ էր հրավիրված, համայնքապետ էին ընտրում։