Սիսիանի ավագանին առաջին փուլով համայնքապետ չընտրեց. սպասվում է երկրորդ փուլ

Այսօր Սիսիանի համայնքապետարանում ավագանու արտահերթ նիստ էր հրավիրված, համայնքապետ էին ընտրում։

Թեկնածուները երեքն էին՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքից՝ Սևակ Մուսաթյանը, «Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքից՝ Հայկ Առաքելյանը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

Բաց քվեարկությամբ ավագանին 2 ձայն տվեց Սևակ Մուսաթյանին, 7 ձայն՝ Հայկ Առաքելյանին, և 8 ձայն՝ Արմեն Հակոբջանյանին:

Այսպիսով՝ առավելագույն ձայներ հավաքեցին Հայկ Առաքելյանը և Արմեն Հակոբջանյանը։

Կարդացեք նաև

Քվեարկության արդյունքում ավագանին առաջին փուլով համայնքապետ չընտրեց, սպասվում է ընտրությունների երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը նիստում հայտարարեց, որ համայնքապետի թեկնածու չի առաջադրի, իսկ ավագանու նիստին չէր մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31