168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է գործարար, «Business Partners of Armenia» ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։
«Տաղարան» համույթի քանոնահարուհի, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր Մարիաննա Գևորգյանը տարիներ ի վեր ոչ միայն հայ, այլև օտարազգի հանդիսատեսին քանոնի միջոցով ներկայացնում է հայկական մշակույթը։ Մեծ ջանքերի, ամենօրյա աշխատանքի ու լայն համագործակցության արդյունքում քանոնահարուհին հայկական երաժշտությունը հնչեցրել է աշխարհի տարբեր բեմերից: Վերջին մեծ համերգը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ երկրի կառավարության հրավերով։