168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, մեր հայրենակից Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն է: Նրա «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ. Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ: