Մի պտղունց չոր պապրիկա ուտելը նույնքան օգտակար է, որքան երկու կամ երեք թարմ պղպեղը, ասել է սննդաբան Անգելինա Դյուբինան։ Kuban News-ի հետ զրույցում նա պապրիկան անվանել է երիտասարդությունը երկարացնող համեմունք։
Քրքումն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել կանխել քաղցկեղը, ասել է թերապևտ Օլգա Չիրկովան։ Այս համեմունքի օգտակար հատկությունները բժիշկն անվանել է NEWS.ru-ի հետ զրույցում։
Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: