Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում գոյություն ունեն տարբեր թևեր, խմբավորումներ՝ Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, և բոլորն ատում են բոլորին։ Այս թևերի ներկայացուցիչներն ամեն պատեհ առիթով փուռն են տալիս միմյանց։
Օրեր առաջ մամուլը գրելԼ էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էապես փոխել կառավարության կազմը, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան առանցքային մի քանի նախարարներ: