Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապատիայի մթնոլորտն ավելի խորանա։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը և արժեքների դեգրադացիան մարդկանց մեջ զզվանք են առաջացնում այս ամբողջ իրականության նկատմամբ, և անտարբերությունն ավելի է խորանում։ Փաշինյանն ասում է՝ մենք, կամ ոչ ոք, հետևաբար՝ ոչ թե եկեք ու ընտրեք, այլ՝ մի՛ եկեք տեղամասեր։ Նա մի միջավայր է ստեղծում, որ ժողովրդի մեջ նողկանք առաջանա ընտրական իրականության նկատմամբ, և իրենք թքած ունենան այս ընտրությունների վրա։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝ խայտառակ ու անբարոյական լինելով հանդերձ, միանգամայն սպասելի էր, որովհետև իշխանությունը գործում է հաշվարկված ու համակարգի սկզբունքով: