Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում 10 եպիսկոպոսների կոչով հավաքված անձանց և Առաքելական եկեղեցին ու Վեհափառին պաշտպանելու գնացած քաղաքացիների միջև բախման ռիսկը բավականին մեծ էր։
«Վստահ եմ, իրենց մշակած պատարագը Սյունիքում չի լինելու, պարզապես բոյկոտվելու է։ Ես հավատում եմ, որ մեր Առաքելական եկեղեցին միշտ էլ հաղթանակած է դուրս գալու ցանկացած իրավիճակից։ Բայց այս պահին իրավիճակի հանգուցալուծումը միայն իշխանափոխությունն է։ Եթե այս իշխանությունը փոխվի, բոլոր հարցերը կլուծվեն, ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև Արցախի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր իշխանությունն ինչ անում է՝ սխալ ու ազգակործան է։ Ավելին՝ երբ Նիկոլ Փաշինյանը քարոզում է «Իրական Հայաստանը», փորձում է եկեղեցուն սահմանափակել այդ նեղ կառույցի մեջ և դարձնել իր կամակատարը։