168.am-ի հետ զրույցում Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ասաց, որ պատմաբան չէ և դասագրքի բովանդակության մասին չի կարող խոսել, դրա մասին պետք է խոսեն պատմաբանները։ Սակայն, որպես կրթության փորձագետ՝ կարող է ասել, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե դասագրքերի պատշաճ մրցույթ կազմակերպվեր։
«ԿԳՄՍ նախարարության առջև խնդիր է դրված մինչև 2035թ. 4-5 բուհ ընդգրկել աշխարհի 500 լավագույն համալսարանների մեջ: Իմ կարծիքով՝ սա բավական ոչ ռեալ հաշվարկ է, և գոնե 1-2 բուհ ընդգրկելու համար չեմ բացառում՝ վերջում Հայաստանի բոլոր բուհ-երը միացնեն: Այս պահին միակ համալսարանը, որը քիչ թե շատ շանսեր ունի 500-ի մեջ մտնելու, Երևանի պետական համալսարանն է, որը գտնվում է 800-1000-ի սահմանում: Մնացած համալսարաններն ընդհանրապես չկան այդ ցուցակներում: Այս միավորման գաղափարը բխում է այդտեղից»։