Կորոնավիրուսի՝ քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել։ Միայն 2020թ., երբ համավարակը նոր էր սկսել տարածվել, այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 26,5 միլիարդ՝ շուրրջ 55 մլն դոլար։ Թե ինչպե՞ս են անխնա ու անհաշիվ ծախսվել այդ գումարները, տեսնում ենք Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ։
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։