Հայաստանում գիտության ֆինանսավորման մասին ամենատարբեր տեղեկությունների, հաճախ՝ նաև գիտությանն ուղղվող գումարների չափից օբյեկտիվ դժգոհությունների աղմուկի մեջ 168.am-ը փորձել է փոքր-ինչ բացահայտել, օրինակ, պետական միջոցներից ասպիրանտներին՝ թեմաների իրականացման համար տրվող հսկայական դրամաշնորհների, դրանց արդյունավետության մասին հարցերը։
Հանրային հեռուստաընկերությունն առանց մրցույթի հերթական գնումն է կատարել «Սթեյջ սթայլ» ընկերությունից՝ ձեռք բերելով տաղավարային դեկորացիա: Հրատապ մեկ անձ ընթացակարգով այս գնման արժեքը 34 միլիոն 749 հազար 996 դրամ է:
4 միլիոն 641.889 դրամ. այս անգամ ահա այսքան է Ֆինանսների նախարարության համար արժեցել շենքերի մաքրման ծառայությունները: Ինչպես ձմռանը, այնպես էլ՝ գարնանն այս առաքելությունն առանց մրցույթի վստահվել է «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ին՝ նույն գումարի չափով: Շուրջ 4 միլիոն 642.000 դրամով ընկերությունը 1 ամիս մաքրելու է Ֆիննախի վարչական շենքի տարածքը:
Միասնական սոցիալական ծառայությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ի հետ: Ըստ armeps պետգնումների համակարգի՝ պայմանագրի գինը 24 միլիոն 759 400 դրամ է:
«Օրինակ՝ այդ ո՞վ է որոշել, որ քաղաքացին տարեկան բժշկական ապահովագրության համար պետք է վճարի 160.000 կամ, ըստ Ավանեսյանի՝ ընդհուպ մինչև 200.000 դրամ, որ այդ հիմնադրամն իր բժշկական ապահովագրության հարցերը կարգավորի։ Ո՞վ է այդ թվային հաշվարկն արել, իսկ գուցե դրանից ավելի քի՞չ կամ ավելի շա՞տ է պետք վճարել»,- ասաց Պողոսյանը։