«Երբեք չմտածեք, թե Ալիևը չորս գյուղի համար պատերազմ կսկսեր, ինչպես վախեցնում էր ՀՀ իշխանությունը։ Ալիևը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ընդամենը մի պատճառ ունի, և դա Սյունիքով միջանցքն է»,- ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով, որ Փաշինյանը վաղ թե ուշ տալու է այն, ինչը տալու պարտավորություն է ստանձնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և անկախ Ռուսաստանի հանդեպ ավելացող ատելության աստիճանից։
«Իրենք դրսևորում են ստորացվածի, մարդկային արժանապատվություն չունեցողի վարքագիծ»,- ասաց Նիկոյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Խաչատուրովին հեռացրեցին բանակից, որ այսօր՝ հայկական բանակի 35 տարի պահած հայկական դիրքերն այսպես հանձնվեն Ադրբեջանին։