Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ «Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշել են ԿԽՄԿ-ից։ Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում […]
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայուցիչ Սիրանուշ Սահակյանը և փաստաբան, միջազգային իրավունքի, տեսության մասնագետ, Ազզային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն են։
Այս պահին միակ տեսանելի հնարավորությունը «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի, ՄԱԿ տարբեր մարդասիրական գործակալությունների կողմից անհապաղ բժշկական օգնություն հասցնելն է՝ օդային ճանապարհով՝ ուղղաթիռներով: Միայն այդպես է հնարավոր այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով վիրավոր անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնել:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակման հետևանքով հայկական կողմը թշնամու ագրեսիայի հետևանքով ունի 28 անհետ կորած զինծառայող։ Այս թիվն օրերս պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո ու դրա հետևանքով անհետացած կամ թշնամու գրաված դիրքային հատվածներում մնացած հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։