Արդեն երկու տարի է, Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանը տուն է փնտրում՝ պետության առաջարկած 10 միլիոն դրամով գնելու համար։ Տարբեր խնդիրների է բախվել, այդ թվում՝ նաև բանկերում։ Վերջերս Վանաձոր քաղաքում տուն է գտել, ճիշտ է, բարվոք չէ, բայց բանկ է մտել, որպեսզի գնահատեն, որից հետո պարզ կդառնա՝ կկարողանա՞ այն գնել, թե՞ ոչ։
«Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս 4 օրում կանգնեցրեցին, ինչու մերոնք պարտվե՞լ են՝ չէ՛, ուղղակի կանգնեցրել են, որովհետև մերոնք շատ թափ են ունեցել, իսկ այս անգամ մերոնց լրիվ ծախել էին՝ ժամով, օրով, վայրկյանով, անտառներով… մի խոսքով՝ լիքը բաներ կան… Ե՛վ մեր ազգի արյունն են ծախել, և՛ հողերն են ծախել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։
«Իրենց պատճառով դրսում հայտնված բնակիչներից իրենք որևէ տեղեկություն չունեն, ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է անում։ Ես Աղավնոյում տուն ունեի, աշխատանք ունեի, լավ ու երջանիկ ապրում էի, ինչո՞ւ այսպես արեցին, թեպետ իրենց համար մեկ է՝ ինչ կլինի ժողովրդի հետ»,- նկատեց Կարինե Ռասոյանը։
Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։
«Վարձակալած տան համար վճարում ենք 140 հազար դրամ, մտերիմ մարդկանցից մեկն է այս ամիս օգնել, որպեսզի կարողանանք այդ գումարը տալ։ Արցախի կառավարությունը որպես աջակցություն՝ պետք է տար 40 հազար դրամ, բայց դեռ չի էլ տվել։ Ես, երկու աղջիկներս ու մայրս չենք աշխատում, մեծ աղջիկս է փորձում ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, փորձնական գնում է, չգիտենք՝ կընդունե՞ն, թե՞ ոչ։