«Հիվանդասենյակում գտնվող զինծառայողի վիճակը բավականին լավ է, սակայն դուրս գրվելու վերաբերյալ դեռ ոչինչ չեմ կարող ասել, վերքային մակերեսը փակվելուց հետո դուրս կգրենք։ Կարևորը, որ դրական դինամիկա կա, տեսնենք՝ ընթացքը ոնց է, արդեն կասենք»։
168.am-ի հետ զրույցում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեց, որ կենտրոնում գտնվող զինծառայողների առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։