«Հիշում եք՝ մի քանի տարի առաջ Վեհարանի դիվանատուն քաբաբ ուտելով «նոր մարտնչողներ» մտան: Այն ժամանակ էլ կային, կոչվում էին ազատ եկեղեցականներ: Բայց ո՞վ է հիշում նրանց անունը: Ժամանակին, որ մահացան, թաղող էլ չունեին… Եկեղեցու դեմ պայքարողների բարոյական տեսլականը գարեջուր վաճառելուն է հանգում: Անցյալ դարի 20-30-ական թթ. այդքան կուսակցական ու պետական գործիչները մոռացության մատնվեցին, և հիշվում են Գևորգ 5-րդ Սուրենյանցը և Խորեն 1-ին Մուրադբեկյանը»,-ասաց պատմաբանը: