Հռութ գիրքը Հին կտակարանի պատմական գրքերից է: Գրքի հեղինակը Սամվել մարգարեն է։ Մարգարեն մեզ համար գրի է առել Հռութ անունով երիտասարդուհի հեթանոս կնոջ պատմությունը, որն ամուսնացել էր մի իսրայելացու հետ, շատ էր սիրում իր ամուսնուն ու սկեսուրին, և մինչև իսկ գնաց Իսրայելի ժողովրդի հետ Աստծու ետևից։
Այսօր մարդիկ շարժվում են հպարտությամբ և եսակենտրոնությամբ, իսկ խոնարհությունը շատերը համարում են խեղճության և թերարժեքության բարդույթ:
Մեկ ուղի, և մեկ դուռ կա դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց՝ մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք: