Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի:
Օրեր առաջ հրապարակվել է «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 թվականի զեկույցը, համաձայն զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում նահանջ է գրանցել: Նահանջը սպասելի էր, որովհետև «լափելն ու կոռուպցիան» հեղափոխական դրոշակ դարձրածները իշխանության գալուց կարճ ժամանակ անց՝ հայտնվեցին այս կամ այն կոռուպցիոն սկանդալի մեջ:
Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ հրապարակող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը: