«Ձեռքբերումը, որն ունեցանք 2022 թվականին, «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագրի հրապարակումն է, որն ընդգրկում է 2019-2022թթ. լեզվի ոլորտի նշանակալի իրողությունները: Այդտեղ ընդգրկված են տարբեր ոլորտներ. կրթություն, թվային աշխարհ, արևմտահայերենը Հայաստանում, լեզվաքաղաքական հարաբերություններ, բառարանների և թարգմանական գրքերի հրատարակում և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ շեշտելով, որ նպատակն է՝ կարողանալ ամեն տարի այսպիսի ամփոփ մի փաստաթուղթ ունենալ: