«Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ հայտարարության տեքստը, որը նախապես քարտուղարության միջոցով տրամադրվել էր նաև իշխող քաղաքական ուժին, որևէ բովանդակային քննարկման չարժանացավ: Այսինքն՝ իշխանությունը որևէ բան չուներ ասելու հայտարարության տեքստի հետ կապված, հիմնական զեկուցողի, այս պարագայում՝ իմ զեկույցի հետ կապված»:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։