«Վաշինգտոնյան հանդիպումը և Վաշինգտոնում կնքված փաստաթուղթն այն մեծ կարևորությունը չունեն, որը փորձեց տրվել հայաստանյան դաշտում: Վաշինգտոնում տեղի ունեցավ քայլիստների համար անհավանական բան՝ Փաշինյանն ընդունվեց ամենաբարձր մակարդակով, եղան մի քանի այլ ոլորտի համագործակցության նախանշումներ, ինչը ՔՊ-ի համար քարոզչության մեծ դաշտ է բացում՝ փորձելու վերականգնել վերջին շրջանի իրենց գահավիժած հեղինակությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկյան ռուս-ամերիկյան համաձայնության կոմիտեի ավագ խորհրդական, American Conservative-ի խմբագիր և սյունակագիր և ԱՄՆ Պետքարտուղարության նախկին խորհրդական Ջեյմս Քարդենն (James W. Carden) է։ Զրույցին մասնակցում է նաև Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Ժամանակի ընթացքում Ադրբեջանն այնտեղ ենթակառուցվածքներ կստեղծի, խողովակաշարեր կանցկացնի, հազար ու մի բան կանի, որի արդյունքում մենք կկորցնենք մեր հայրենիքի մի հատվածը։ Իսկ դրա կորստով կորցնում ենք Հայաստանը»: