Վիրահատության ժամանակ կամ տեղադրելու պահին՝ ցավը բնական է։ Լնդային վիրահատության դեպքում, որպեսզի կարողանանք իմպլանտ տեղադրել, մի քիչ ագրեսիվ ձևով է լինում և առաջիկա 2-3 օրերի ընթացքում սպասվում են ցավեր, այտուց։ Սովորաբար մեկ շաբաթից ցավերն անցնում են, բայց եթե կրկնվում են, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ են, որոնք վիրահատության հետ կապ չունեն։ Կամ բորբոքումներ են առաջանում, կամ փափուկ հյուսվածքների, նյարդի վնասվածք է եղել միջամտության ժամանակ։