«Փաստ է՝ Թուրքիան այս սցենարում հաղթողի դիրքում է։ ԱՄՆ հովանավորչությամբ իրականացվող TRIPP ծրագիրը՝ անկախ նրա անվանումից, տարածաշրջանի ամենաշահավետ միացումը կդարձնի Թուրքիան Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային, շրջանցելով Իրանին։ Այսինքն, փաստացի հաստատվում և ամրապնդվում է Էրդողանի կողմից առաջ մղած թուրանական գաղափարը: Թուրքիան նաև կարող է համոզել Ռուսաստանին՝ չխոչընդոտել գործընթացը՝ հնարավորություն տալով ռուսական տնտեսական կամ էներգետիկ շահերի մուտքը Թուրքիա և այնտեղով դեպի Եվրոպա՝ հետագայում ևս»: