«Մի կողմից՝ թվում է, թե սա դրական է, բայց մյուս կողմից, երբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեպքում չկա որևէ երաշխավոր, բնականաբար, այս պայմաններում խոսել այդ փաստաթղթի իրական անվտանգության երաշխիք լինելու մասին՝ ուղղակի ճիշտ չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։
Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե իմացել է, որ Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, բայց մտել է պրոցեսի մեջ. «Նա այդ թեման օգտագործեց վերընտրվելու համար: Տեսեք՝ այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունն ինչ փոփոխություններ է կրել: Այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զիջելով խաղաքարտեր ու զոհելով մարդկային կյանքեր, կոնկրետ պետության տարածք, ասում է՝ դե էս է: Ալիևի նպատակը Հայաստանի չգոյությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով արձակում են Ալիևի ձեռքերը»:
Հյուրերը, ըստ մեր տեղեկությունների, դժգոհ չեն մնացել, հայկական կողմն արել է հնարավորը, որպեսզի ամեն բան կազմակերպվի առանձնահատուկ բարձր մակարդակով։ Միակ «դժգոհությունը» եղել է գերհագեցած գրաֆիկը։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին գումար ծախսվի թուրքերի համար։
«Հայաստանի այս Կառավարությունն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթավորում ու ներկայացնում է՝ որպես Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պետք է հանձնենք, որ լավ ապրենք, պետք է գյուղերը տանք թշնամուն, դա նույնպես բխում է հայկական շահից։ Հասկացությունների իմաստի փոփոխության ճանապարհով է այս իշխանությունը գնում»։