Ի՞նչն էր խանգարում Իսրայելին նախկինում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ինչո՞ւ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև օրս ժխտողական մոտեցում ուներ։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, ասաց, որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում աստիճանաբար ավելի է կոշտանում։