Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։