«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը: Ընդունելության քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով: