Խորհրդարանում ընթանում է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը, ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Սակայն, երբ Նիկոլ Փաշինյանը ներս մտավ լիագումար նիստերի դահլիճ, ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն անմիջապես դուրս եկան դահլիճից։