«Հայաստանի իշխանությունները փայլուն պատկերացնում են, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց այս դավաճանական, հայատյաց քաղաքականությունը: Իրենք իրենց ապահովված են համարում, որովհետև իրենց անձից դուրս որևէ այլ բան մտածելու հնարավորություն չունեն: Դուք տեսաք՝ նրանց տեսակը ոնց էր տժժում Սարյան փողոցի գինու փառատոնին, դուք տեսաք՝ այս մարդիկ ինչ երջանիկ են, երբ մի կտոր կրակի վրա խանձած միս են հոշոտում, դուք տեսաք՝ այս ծառայողական մեքենաների վայելքներից ինչպես են օգտվում, դուք հիշեք՝ ԱԺ նախագահը Հունաստանի կղզիներում ինչ քեֆեր էր անում, դուք տեսեք, թե նրանք ինչ արհամարհանքով են խոսում իրենցից ներքև կանգնածների մասին, և կհասկանաք՝ նրանց չի հետաքրքրում այս երկիրը, որովհետև իրենք իրենց այս երկրում չեն պատկերացնում»:
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը կամ Էրդողանին շնորհավորելը չեն նշանակում, թե այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են բարիդրացիական, կամ սահմանները բացվելու են:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի հրավերն ընդունելուն և նախագահի երդմնակալությանը մասնակցելուն, նախ հիշեցրեց, որ ՀՀ որևէ ղեկավար՝ նախագահ, վարչապետ, երբևէ չի մասնացել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։