Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։
Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։