«Տարածաշրջանում ռազմաքաղաքական բարդ իրավիճակի արդյունքում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերից շեղելու համար, ՀՀ իշխանությունների պատվերով, արդեն տևական ժամանակ ընթանում են շինծու դատական դատավարություններ։ Դրանք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։