Անցյալի փորձից ունենք «երևանյան հանրապետության» նախադեպը, երբ հարյուր և ավելի տարի առաջ Բաթումի, ապա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրերով տեսել ենք թուրքական քաղաքականության թիրախը։
«Կխորանան Տավուշ, դեպի Սևան։ Իրենք քայլ առ քայլ, մեթոդաբար դնում են իրենց պահանջները, մտնում են մեր սահմանադրական դաշտ, հիմնադիր օրենքների ասպարեզ։ Չկա ՀՀ-ին և հայ ժողովրդին վերաբերող մի ոլորտ, ուր իրենք արդեն չեն մտել և պահանջ չունեն։ Իսկ այստեղ այնպիսի զարմանալի, աննախադեպ պատրանքային վիճակ է՝ ինքնապաշտ իշխանությամբ, որն ասում է՝ խաղաղություն՝ ամեն գնով»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը: