Նախօրեին Բեռլինում ավարտվեցին հայ-ադրբեջանական երկօրյա բանակցությունները, ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, 2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Գլոբալ անվտանգային իրավիճակն օրեցօր նոր մարտահրավերների առջև է կանգնում՝ իրավիճակը լարվում է ողջ աշխարհում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցային գործընթացում։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Այս մասին գրել է Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը։