Բռնցքամարտի մեր Հայկաշեն գյուղից Էջմիածին եղբորս հետ էի գնում: Այդ ժամանակ 11-12 տարեկան էի: Իրականում ոչ մի սպորտաձև էլ մյուսից առավել չէ, ուղղակի նայած, թե ով որն է նախընտրում: Ինձ համար առաջնայինը ծանրամարտն է ու այս մարզաձևի առավելությունն արդարությունն է: Այն արդար սպորտաձև է, որովհետև ամեն ինչ ավելի շատ կախված է քեզանից, քան մրցավարից: Բարձրացրեցիր՝ հաղթեցիր, չբարձրացրեցիր՝ չհաղթեցիր:
Մարզիչս մի լավ խոսք ունի, ասում է՝ ինչքան էլ ուժեղ լինես, պետք է խելքով աշխատես: Դիմացդ ոչ թե մարդ է, այլ ծանրություն ու ծանրաձող, և այն պետք է խելքով բարձրացնես: Ու ես ծանրաձողը բարձրացնելիս մտածում եմ տեխնիկայի մասին, հիշում մարզիչիս խորհուրդները: