Ահա՛ ամենաանհրաժեշտ և կարևորագույն պայմանը, որով պաշտամունքը, աղոթքը, քարոզը ճշմարտապես ընդունելի են դառնում Աստծու համար: Հիսուս այդպիսի պաշտամունք կամեցավ, և այդպիսի հոգելից պաշտամունքով է մարդ կատարյալ հարաբերություն հաստատում իր հավատքի գերագույն առարկայի հետ, իսկ պաշտամունքի ծիսական մասն էլ փոխակերպվում է հոգով և ճշմարիտ երկրպագությամբ: