Աստված զգուշացնում է հեռու մնալ ցանկացած տեսակի գուշակություններից, որովհետև, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, գուշակություն անողը պիղծ է Աստծո առաջ, և այդպիսի բաները գարշելի են Տիրոջ համար (Բ Օր. 4.19, 18.10-12, Երեմ. 14.14, 27.9-10, Եսայի 47.12-14):
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: