Օրերս ՀԱԿ վարչության նախկին անդամ Արամազդ Ղալամքարյանը ֆեյսբուքյան իր էջում մի ծավալուն գրառում է կատարել, որով փորձել է «ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու Հայ ազգային կոնգրեսի էջը՝ մեկ անգամ և ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ», դրանց վրա «լույս սփռել»:
ՀՀ պաշտպանական նախարարության՝ Սերբիայի և Բուլղարիայի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու պատրաստակամության և անգամ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու ֆոնին, 168.am-ը հունիսի 5-ին նախկինում համագործակցության որոշ փաստեր էր ներկայացել և նշել այն գործոնները, որոնք պետք է հաղթահարի Ադրբեջանի հետ «գազային հարաբերությունների» մեջ գտնվող Սերբիայից և Բուլղարիայից ռազմատեխնիկական համագործակցության պլաններ գծող Հայաստանը: Իսկ զուտ փաստը, իհարկե, դրական է: Հայաստանը սպառազինություն է գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ին անդամությունը բնավ չի խանգարում եվրոպական, արևմտյան երկրներից զենքի գնմանը: