Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որ դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում, այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում:
«Մեկ դեղ գրանցելու համար արտադրող ընկերությունը մեկ տարի սպասում է. շատ առաջատար բրենդեր թողնում և Հայաստանից հեռանում են։ Դեղերի գրանցման ընթացակարգերն անհայտ են, մարդիկ չգիտեն՝ ազգային ընթացակարգերո՞վ են դեղը գրանցելու, թե՞ ԵԱՏՄ, չունենք նաև լաբորատորիաներ»։
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ, Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ քաղաքացիները համոզված են եղել, որ հաղթելու է ՔՊ-ն, դրա համար էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում Պապոյանը նաև համոզված բացառել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը: