ՀԷՑ-ը խլելու նպատակով՝ Ազգային ժողովի ՔՊ-ական դակիչների միջոցով օրենքները հապճեպ փոխելուց հետո, կառավարությունն առաջիկայում կանգնելու է անհարմար դրության առաջ։ Որքան էլ ուզում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը շատ ավելի վաղուց էր նախաձեռնվել ու կապ չուներ գործարար Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարության հետ, իրականությունն այն է, որ իշխանությունները բացահայտ անպատրաստ են մտել նման ծանրության տակ։
2025թ. հունիսի 18-ին դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որին շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր իշխանության զավթման կոչի վերաբերյալ: Իսկ իրականում այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի և ՀԷՑ-ի հետ կապված ինչ-ինչ պլանների մասին: