Մայիսի 24-ին ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացրեց, որ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։