Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը։ Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, մարման ժամկետը՝ 36 ամիս։
Կոնվերս Բանկը հայտնում է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին, ինչը ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության և ընկերության ֆինանսական կայունության ու զարգացման նկատմամբ ունեցած վստահության լավ ցուցիչ է։
Կոնվերս Բանկը և Գլոբբինգը հայտարարում են համագործակցության ընդլայնման մասին։ Օրեր առաջ հուշագիրը ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը և Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը ընկերության պարտատոմսերի առաջին թողարկման և տեղաբաշխման հարցում։