Մարդուն առանձնահատուկ է իրականությունը տեսնել իր ցանկությունների, նպատակների պատկերացումների սահմաններից ներս: Բայց անհրաժեշտ է ճանաչել ճշմարտությունը: Կյանքը կազմված է խնդիրներից, որոնք որևէ տեղ չեն անհետանում:
Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն: