Այսօր Կառավարության շենքի մոտ հանուն Արցախի ու Հայաստանի փրկության ակցիա էին իրականացնում հերոսածին ծնողները: Ակցիան նախաձեռնել էր Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի նահատակ հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: Ակցիային մասնակցում էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Նաիրա Զոհրաբյանը, Էդգար Ղազարյանը, Զարուհի Փոստանջյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: