«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտական կապի մեջ է եղել արցախահայության հետ։ Մեր երիտասարդական կազմակերպությունն Արցախի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ կապի մեջ է եղել միշտ և այժմ էլ կապի մեջ է։ Հիմա ճշտում ենք ու կապի մեջ ենք նաև մեր տեղահանվող հայրենակիցների հետ, փորձում ենք հասկանալ՝ իրավիճակն ինչպիսին է։ Առաջարկել ենք տրամադրել տրանսպորտային միջոցներ Սիսիանից, Գորիսից կամ այլ բնակավայրից տեղափոխվելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող են անել արցախահայության համար։