Եթե գործող իշխանությունը շարունակի առաջնորդվել կարճաժամկետ շահերով՝ «անցքեր փակելու» մարտավարությամբ ու առանց երկարաժամկետ ռազմավարության, ապա ոչ միայն տնտեսական աճը, այլև պետության սոցիալական կայունությունը կարող է լրջագույն հարվածի տակ հայտնվել: Արդեն 7 տարի է, ինչ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են բոլորին մեղավոր կարգել իրենց իսկ ձախողումների մեջ, մինչդեռ պատասխանատվությունը միայն կառավարությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը։
Նախատեսվածի համեմատ էապես պակաս հարկեր են հավաքել։ 11 ամսում հավաքել են 2 տրիլիոն 149 մլրդ դրամ։ Տարեկան ճշգրտված պլանը 2 տրիլիոն 614 մլրդ դրամ է։