Արցախի Ազգային ժողովը շատ կոռեկտ, ես կասեի՝ շատ մեղմ է անդրադարձել Հայաստանի քաղաքական վերնախավի արցախադավ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի բորբոքված ելույթին, թե իրենց համբերությունը հատել է, ապա պետք է ասեմ, որ նման դեպքերում սառը ջուր են խմում։ Քաղաքականության մեջ զգացողությունների վրա հիմնված հայտարարություններ չեն անում, այդ իշխանական պատգամավորն իր համբերությունը կարող է կիրառել տան անդամների հետ։ Իսկ ԱԺ ամբիոնը հիմնավորված ու ծանրակշիռ խոսքի համար է։
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ից տեղեկացրել էին, որ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հանրային միջոցառումներ են կազմակերպվելու: