Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ Նկատենք՝ Փաշինյան-Հակոբյան զույգի բաժանման ու միացման դրվագներից հետո այս հայտարարագրերը առաջին վկայումն են, որ Աննա Հակոբյանը պաշտոնատար անձի՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամն է։
Այսօր ավելի ու ավելի տարածում ստանում «դեբանկինգ» նոր բառը։ Այն նույնիսկ հայտնվել է բացատրական բառարաններում։ Նշանակում է զրկվել անձին բանկային ծառայություններից:
Թավշյա իրադարձություններից հետո սահուն քայլերով իր քաղաքական կարիերան մշակած Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար 2023թ. բարեբեր է եղել. նա տարին սկսել է 4 անշարժ գույքով, բայց ավարտել՝ 5-ով։
Երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։