Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին չի մասնակցել Արայիկ Հարությունյանը, փոխարենը՝ մասնակցել է ԱԽ անդամ չհանդիսացող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, իսկ քննարկման թեման եղել է Հայաստանի շուրջ ծառացած մարտահրավերը, որն ուղիղ կապված է Արցախի հետ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում արված արձանագրումներին, նշեց՝ Փաշինյանը համաձայնելով հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, փորձել է, իր պատկերացմամբ, Արցախից իր հրաժարումը հիմնավորել, ինչը իրականում խայտառակություն է։
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը։ Պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և միջազգային քաղաքական համաշարին։