Մեր երկիրը կորցրել է իր ազդեցությունն ու սուվերենությունը։ Երբ կար Արցախը, ունեինք բանակ ու դիվանագիտություն, մեզ հետ հաշվի էին նստում։ Հիմա այդպես չէ, այլ երկրներն են որոշում, թե մեր տարածքով միջանցքն ի՞նչ կարգավիճակ կունենա, կլինի արտատարածքայի՞ն, թե՞ ոչ, և այլն։ Շատ այլ օրինակներ էլ կան։ Սրանք ասում են, թե Հայաստանը պիտի դառնա չեզոք երկիր, որևէ դաշինքի հետ կապ չունենա։